ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Բիզնես և արդյունաբերություն

Հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր

Անհատ ձեռնարկատեր հնարավոր է գրանցել ինչպես առցանց եղանակով, այնպես էլ ֆիզիկապես։  Առցանց եղանակով ծառայությունն այժմ հասանելի է միայն նույնականացման քարտ և թվային ստորագրություն ունեցող անձանց։ Դրանք չունենալու դեպքում անհրաժեշտ է դիմել ֆիզիկապես։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
3,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Անմիջապես

Ֆիզիկապես անհատ ձեռնարկատեր գրանցելու համար պետք է դիմել Իրավաբանական անձանց գրանցման ծառայությունների մատուցման ցանկացած կենտրոն


Պահանջվող փաստաթղթերը 

Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու համար անհրաժեշտ է ներկայացնել․

  • անձնագիր կամ նույնականցման քարտ (ՀՀ քաղաքացի չլինելու դեպքում անձնագիրը պետք է ներկայացնել նոտարի հաստատմամբ հայերեն թարգմանությամբ),
  • պետական տուրքի վճարման անդորրագիր։

Վճարման չափը և կարգը

Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու համար անհրաժեշտ է վճարել 3,000 ՀՀ դրամ պետական տուրք։

Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝

  • E-payments համակարգի միջոցով,

  • բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005160750։ Փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել «Անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման նպատակով թղթային եղանակով դիմումի ընդունման համար» (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։

Տրամադրման ժամկետը և կարգը

Փաստաթղթերը ներկայացնելուց և գործունեության տեսակն ընտրելուց հետո ԱՁ-ն անմիջապես գրանցվում է, իսկ գրանցման քաղվածքն ուղարկվում է ֆիզիկական անձի տրամադրած էլ․ փոստի հասցեին (ըստ նրա ցանկության՝ կարող է տրամադրվել նաև առձեռն)։ 

 

Հղում օրենսդրությանը

  • «Անհատ ձեռնարկատիրջ մասին» ՀՀ օրենք

  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել Arlis.am-ում։

Ծառայության գծով աջակցության համար՝

Հեռախոսահամար՝

(+374) 033 72-67-63

Տեխնիկական աջակցության համար՝

Հեռախոսահամար՝

(+374) 010 20-14-48 

Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն
Այս էջը օգտակա՞ր էր