Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր
Անհատ ձեռնարկատեր հնարավոր է գրանցել ինչպես առցանց եղանակով, այնպես էլ ֆիզիկապես։ Առցանց եղանակով ծառայությունն այժմ հասանելի է միայն նույնականացման քարտ և թվային ստորագրություն ունեցող անձանց։ Դրանք չունենալու դեպքում անհրաժեշտ է դիմել ֆիզիկապես։
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո.
- ընտրել մուտք ID քարտով տարբերակը,
- անձնական տիրույթում ընտրել «Նոր ընկերություն» կոճակը,
- սեղմել «Անհատ ձեռնարկատեր»,
- լրացնել պահանջվող տվյալները և պահպանել
Նշված քայլերից հետո կգեներացվի դիմում, որն անհրաժեշտ է ներբեռնել համակարգիչ, հաստատել թվային ստորագրությամբ և վերբեռնել համակարգ՝ անհրաժեշտության դեպքում կցելով նաև այլ փաստաթղթեր։
Ներկայացվող պահանջները
Անհատ ձեռնարկատեր առցանց գրանցելու համար անձը պետք է ունենա՝
- նույնականացման քարտ,
- նույնականացման քարտ կարդացող սարք,
- ակտիվ էլեկտրոնային ստորագրություն։
Ծառայության տրամադրման ժամկետը և կարգը
- ԱՁ-ն գրանցվում է անմիջապես, իսկ գրանցման քաղվածքն ուղարկվում է ֆիզիկական անձի էլ․ փոստի հասցեին։
- Քաղվածքում նշվում են ԱՁ-ի պետական հաշվառման համարը և հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), որը նրա նույնականացման կոդն է։
Հղում օրենսդրությանը
-
«Անհատ ձեռնարկատիրջ մասին» ՀՀ օրենք
-
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել Arlis.am-ում։
Հեռախոսահամար՝
(+374) 033 72-67-63
Հեռախոսահամար՝
(+374) 010 20-14-48
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
Հեռախոսահամար՝
(+374) 033 72-67-63
Հեռախոսահամար՝
(+374) 010 20-14-48