Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ ՀՀ քաղացիություն վերջին 3 տարում ՀՀ-ում բնակվելու դեպքում
Անձը կարող է ստանալ քաղաքացիություն, եթե վերջին երեք տարում բնակվում է Հայաստանի Հանրապետությունում։
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գտնվող անձնագրային բաժանմունք (տարածված է նաև ОВИР անվանումը)՝ նախապես այց ամրագրելով։
Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։
Ընդ որում՝ տարեց անձանց հերթագրումն իրականացվում է առանձին, ինչի մասին տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել տվյալ անձնագրային բաժանմունքի հետ։
- նույնականացումից հետո լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
- բացվող էջում մուտքագրել էլ․ փոստի հասցեն և հեռախոսահամարը, այնուհետև՝ էլ․ փոստին ուղարկված կոդը,
- բացվող էջի «Այցի ամրագրում» դաշտում ընտրել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գործող բաժանմունքը,
- անհրաժեշտ է լրացնել այն անձի տվյալները, ում համար ներկայացվում է դիմումը,
- «Ընտրել օր և ժամ» պատուհանում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը։
Ներկայացվող պահանջները
Վերջին երեք տարում ՀՀ-ում բնակվելու հիմքով քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է՝
- տիրապետել հայրենին,
- ծանոթ լինել ՀՀ սահմանադրությանը։
Պահանջվող փաստաթղթերը
Նախատեսված այցի օրը և ժամին անհրաժեշտ է անձնագրային բաժանմունք (տարածված է նաև ОВИР անվանումը) ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
- դիմում` ուղղված ՀՀ նախագահին,
- անձնագիրը և դրա պատճենը (քաղաքացիություն չունեցող անձը` իր վկայականը և դրա պատճենը, կամ ճամփորդական փաստաթուղթը և ՀՀ-ում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը),
- 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար,
- ամուսնության վկայականը և դրա պատճենը,
- ամուսնու անձնագիրը և դրա պատճենը,
- ծննդյան վկայականը և դրա պատճենը,
- ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթը (ընտանիքի անդամներից որևէ մեկի ծննդյան վկայականը, անձնագիրը կամ անձը հաստատող որևէ այլ փաստաթուղթ կամ սփյուռքի որևէ համայնքի եկեղեցական կառույցի կողմից տրված և հյուպատոսության կողմից հաստատված մկրտության վկայականը),
- պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիր։
Վճարման չափը և կարգը
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմելիս անհրաժեշտ է վճարել 1,000 դրամ։
Վճարումը հնարավոր է կատարել տեղում՝ վճարային տերմինալի միջոցով, առցանց եղանակով, ցանկացած բանկում՝ 900005162111 հաշվեհամարին փոխանցում կատարելով, ինչպես նաև բանկային հավելվածի միջոցով (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։
Տրամադրման ժամկետը և կարգը
Դիմումը ներկայացնելուց հետո 90 աշխատանքային օրվա ընթացքում դիտարկվում է անձի դիմումը։ Անձնագրային բաժանմունքում քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնելուց հետո անձը ստանում է SMS հաղորդագրություն իր դիմումի համարով, որով կարող է հետևել դիմումի ընթացքին։
ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումը բավարարվելու դեպքում անձը այդ մասին տեղեկացվում է SMS հաղորդագրությամբ, որից հետո կարող է դիմել ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար։
Հղում օրենսդրությանը
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենք
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64