ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Անշարժ գույք

Ստանալ Երևանում շինարարական օբյեկտի քանդման թույլտվություն

Կախված նախատեսվող քաղաքաշինական գործընթացի առանձնահատկությունց կամ անշարժ գույքի սեփականատիրոջ հայեցողությունից՝ կարող է տրամադրվել միայն քանդման թույլտվություն:

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
Ֆիզիկական և իրավաբանական անձինք
Դիմելու տևողությունը
Մինչև 30 րոպե
Ծառայության արժեքը
35,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 15 աշխատանքային օր

Շինարարական օբյեկտի քանդման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է մոտենալ Երևանի քաղաքապետարան (հասցե՝ Արգիշտի 1)։

Ներկայացվող պահանջները

Շինարարական օբյեկտի քանդման աշխատանքների դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ պետական գրանցում ստացած հողատարածք կամ անշարժ գույք և դրա սեփականության իրավունքի վկայականը։

 

Պահանջվող փաստաթղթերը

Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • դիմողի անձը հաստատող փաստաթուղթը` Ֆիզիկական անձի դեպքում (իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի գրանցման քաղվածքը), իսկ կառուցապատողի փոխարեն իր օրինական ներկայացուցչի հանդես գալու դեպքում՝ նաև համապատասխան լիազորագիրը,
  • շինարարական օբյեկտի քանդման թույլտվությունը ստանալու հայտը, որի ձևը տրամադրվում է տեղում,
  • օբյեկտի քանդման նախագծային փաստաթղթերը (2 օրինակից),
  • փորձաքննության դրական եզրակացությունը կամ նախագծային աշխատանքներ իրականացնող կապալառուի գրավոր երաշխավորագիրը,
  • անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը։

 

Տրամադրման կարգը և ժամկետը

Շինարարական օբյեկտի քանդման թույլտվությունը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո մինչև 15 աշխատանքային օրվա ընթացքում՝ ըստ շինության ռիսկայնության 1-ից 4-րդ աստիճանի, որը սահմանում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։

Վճարման չափը և կարգը

  • Քանդման թույլտվության տուրքը Երևանում 35,000 ՀՀ դրամ է։
  • Այն պետք է վճարել 900015000889 հաշվեհամարին։

Ուշադրություն

Կառուցապատողը պարտավոր է քանդման աշխատանքները սկսելուց առնվազն 3 օր առաջ այդ մասին համապատասխան տեղեկանքով իրազեկել Երևանի քաղաքապետարանին (ՀՀ մարզրեում՝ տեղական ինքնակառավարման մարմնին): 

Հղում օրենսդրությանը

  • «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք

  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
  • ՀՀ կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշում

  • ՀՀ Երևան քաղաքի ավագանու՝ 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 42-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։ 

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ, կիր՝ 09։00-17։00

Հեռախոսահամար`
1-05 

Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
Երևանի քաղաքապետարան
Այս էջը օգտակա՞ր էր