ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Անշարժ գույք

Կնքել բնակարանի վաճառքի պայմանագիր Կադաստրում

Բնակարանի ձեռքբերումը Կադաստրի պետական կոմիտեում իրականացնելու դեպքում կնքվում է անշարժ գույքի վաճառքի պայմանագիր։
Անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը Կադաստրի կոմիտեում կնքվում է 2 գրավոր օրինակից և հաստատվում կողմերի ստորագրությամբ։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և այլ երկրների քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
Մինչև 30 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
Անմիջապես

Անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը կնքելու համար անհրաժեշտ է այցելել Կադաստրի պետական կոմիտե՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը։ 


Ներկայացվող պահանջները

Բնակարանի վաճառքի պայմանագիրը Կադաստրի պետական կոմիտեում կնքելու ընթացքում պետք է անպայման ներկա լինեն գնորդը և բնակարանի բոլոր սեփականատերերը։


Անհրաժեշտ փաստաթղթերը

Բնակարանի վաճառքի պայմանագիրը կնքելու համար պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․ 

Անշարժ գույքի վաճառքի պայմանագրի օրինակը հնարավոր է տեսնել հղումով։


Պայմանագրի ստորագրման կարգը և վճարը

  • Պայմանագիրը ստորագրվում է գնորդի, վաճառողի, առկայության դեպքում՝ նաև մյուս սեփականատերերի կողմից և հաստատվում է Կադաստրի կոմիտեի ներկայացուցչի կողմից։
  • Ծառայությունն անվճար է։ 

Տրամադրման ժամկետը և կարգը

Անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը կնքվում է կոնղմերի ներկայությամբ և տրամադրվում է անմիջապես։


Հղում օրենսդրությանը 

  • ՀՀ քաղաքացիական օրենսգիրք
  • ՀՀ կառավարության՝ 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշում

Օրենսդրական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Ծառայության գծով աջակցության համար՝

Հեռախոսահամար`
(+374) 060 47-42-05

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր