Ավտոմեքենայի գինը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ գործոնները՝
- նմանատիպ մոդելի և տարեթվի ավտոմեքենաների գները շուկայում,
- ավտոմեքենայի տեխնիկական վիճակը և անցած կիլոմետրաժը,
- լրացուցիչ հարմարանքներն ու աքսեսուարները։
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Այս ուղեցույցի նպատակն է տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն ավտոմեքենայի վաճառքի մանրամասների վերաբերյալ։ Այստեղ ներկայացված են ավտոմեքենան վաճառելու հերթական քայլերը՝ վաճառքի հայտարարությունից մինչև հաշվառում և սեփականության իրավունքի գրանցում։
Նախ անհրաժեշտ է համաձայնության գալ գնորդի հետ՝ որոշել ավտոմեքենայի վաճառքի գինը, վճարման կարգը և այլ մանրամասներ։
Ցանկության դեպքում հաշվառման ստորաբաժանումում (ՀՔԲ կամ ГАИ) հնարավոր է կնքել ավտոմեքենայի առքուվաճառքի պայմանագիր։ Այս փուլում անհրաժեշտ է նաև գնորդի հետ համաձայնեցնել, թե ով է կատարելու պետական վճարները։
Ավտոմեքենայի վաճառքի գործարքը կատարելու համար անհրաժեշտ է ամրագրել այց հաշվառման-քննական ստորաբաժանումում (ՀՔԲ կամ ГАИ) և նշված օրը ներկայանալ անհրաժեշտ փաստաթղթերով։
Ավտոմեքենան վաճառելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել շուկան, հասկանալ տվյալ մոդելի վաճառքի օպտիմալ գինը և տեղադրել վաճառքի հայտարարություն։
Ավտոմեքենայի գինը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ գործոնները՝
Ավտոմեքենայի վաճառքի համար առցանց հարթակները բավականին շատ են։ Բացի առցանց հարթակներից՝ գործում են նաև ավտոշուկաներ։
Անհրաժեշտ է ընտրել հարմար հարթակներից մեկը և տեղադրել վաճառքի հայտարարությունը՝ նշելով ավտոմեքենայի նկարագրությունը և տեղադրելով ավտոմեքենայի որակյալ լուսանկարներ։
ՀՀ-ի տարածքում 300,000 ՀՀ դրամը գերազանցող բոլոր գործարքները կատարվում են անկանխիկ եղանակով։ Ուստի գնորդը մեքենայի գնման գումարը պետք է փոխանցի վաճառողի բանկային հաշվեհամարին։
Ավտոմեքենան վաճառելիս հարց է առաջանում՝ արդյոք անհրաժեշտ է գնորդի հետ վաճառքի պայմանագիր կնքել․ սովորաբար դա օրենքով չի պահանջվում։
Պայմանագիր չկնքելը, իհարկե, կրճատում է վաճառքի գործընթացը, սակայն 2 կողմերի իրավունքները պաշտպանելու և ապագայում հնարավոր վեճերը կանխելու համար խորհուրդ է տրվում կնքել պայմանագիր։
Պայմանագիրը հնարավոր է կնքել հաշվառման-քննական ստորաբաժանումում (ՀՔԲ կամ ГАИ), իսկ դրա ձևը տրամադրվում է համապատասխան գործարքն իրականացնող աշխատակցի կողմից։
Ավտոմեքենայի հաշվառման համար գնորդը պետք է գրանցված լինի ՀՀ-ի որևէ հասցեում։
Ավտոմեքենան վաճառողը կամ նրա լիազորած անձը պետք է ներկայացնի՝
անձը հաստատող փաստաթուղթ,
ավտոմեքենայի ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ, եթե դրա սեփականության իրավունքը Ճանապարհային ոստիկանությունում գրանցված չէ,
ավտոմեքենայի հաշվառման վկայագիրը (տեխնիկական անձնագիր),
ավտոմեքենայի հաշվառման համարանիշը,
Վաճառողը կամ նրա լիազորած անձը պետք է ներկայացնի՝
Անձը հաստատող փաստաթուղթ,
ավտոմեքենայի ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ, եթե դրա սեփականության իրավունքը Ճանապարհային ոստիկանությունում գրանցված չէ,
ավտոմեքենայի հաշվառման վկայագիրը (տեխնիկական անձնագիր),
ավտոմեքենայի հաշվառման համարանիշը,
օրենքով սահմանված տուրքերի և վճարների վճարման փաստը հավաստող փաստաթղթեր,
Եթե փոփոխվել են սեփականատիրոջ անունը, ազգանունը կամ հայրանունը (իրավաբանական անձի դեպքում՝ կազմակերպության անվանումը), ապա անհրաժեշտ է ներկայացնել այդ տվյալների փոփոխությունը հավաստող փաստաթուղթ։
Եթե առանց տեխնիկական միջոցների հնարավոր չէ պարզել տրանսպորտային միջոցի համարակիր մասերի (VIN code ունեցող մասեր, ինչպես նաև համարակալված այլ հանգույցներ ու ագրեգատներ, օրինակ՝ փոխանցման տուփ, ամրաշրջանակ և այլն) համարները, ապա անհրաժեշտ է ներկայացնել այդ մասին տեղեկանք՝ տրված ավտոմեքենան արտադրող գործարանի ներկայացուցչության կամ ավտոմեքենաների տեխնիկական զննություն անցկացնող կազմակերպության կողմից։
Եթե վաճառողը որպես ֆիզիկական անձ գրանցել է ավտոմեքենայի սեփականության իրավունքը և դրանից հետո 365 օրվա ընթացքում այն օտարում է այլ ֆիզիկական անձի, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաև սեփականության իրավունքի դադարումը գրանցելու համար սահմանված պետական տուրքի վճարման փաստը հավաստող փաստաթուղթ։
Եթե կա ավտոմեքենան հաշվառման բաժին ներկայացնելու խոչընդոտ․ այս դեպքում ավտոմեքենայի փոխարեն պետք է ներկայացնես ավտոմեքենայի տվյալների մասին տեղեկանք (այն տրամադրվում է ՃՈ վարչական մասի կամ ավտոմեքենայիդ գտնվելու վայրը սպասարկող հաշվառման ստորաբաժանման կողմից)։
Եթե ցանկանում ես ավտոմեքենան խոտանել։
Եթե փոփոխվել են ավտոմեքենայի սեփականատիրոջ անունը, ազգանունը կամ հաշվառման վայրը, ապա հաշվառման գործողություններ կատարելու, կորած տեխնիկական անձնագրի կամ կորած համարանիշի փոխարեն նորը ստանալու կամ դրանք փոխարինելու համար ևս անհրաժեշտ չէ ներկայացնել ավտոմեքենան։
Եթե կա ավտոմեքենան հաշվառման բաժին ներկայացնելու խոչընդոտ․ այս դեպքում ավտոմեքենայի փոխարեն պետք է ներկայացնես ավտոմեքենայի տվյալների մասին տեղեկանք (այն տրամադրվում է ՃՈ վարչական մասի կամ ավտոմեքենայիդ գտնվելու վայրը սպասարկող հաշվառման ստորաբաժանման կողմից)։
Եթե ցանկանում ես ավտոմեքենան խոտանել։
ՀՀ տարածքում գործող հաշվառման-քննական ստորաբաժանումների հասցեները ներկայացված են հղումով։
Կից լուսանկարում պատկերված է Երևանում գործող հաշվառման-քննական ստորաբաժանում (ՀՔԲ կամ ГАИ) տանող ճանապարհը՝ Դավիթ Բեկ փողոցի կողմից։
Ավտոմեքենան վաճառելիս անհրաժեշտ կլինի հաշվառման-քննական բաժանմունքում (ՀՔԲ կամ ГАИ) մի քանի վճարում կատարել՝ կապված հաշվառման, համարանիշի ձեռքբերման և գույքահարկի պարտավորությունների հետ։
Ավտոմեքենայի վաճառքի դեպքում հիմնական վճարումներն են․
Եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարներին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը։
Սովորաբար գնորդն է վճարում տեխնիկական վկայականի վերաձևակերպման համար, քանի որ նա է դառնում ավտոմեքենայի նոր սեփականատերը։ Սակայն ըստ պայմանավորվածության՝ այդ վճարումները կարող է կատարել նաև վաճառողը։
Եթե կան չվճարված գույքահարկի հետ կապված պարտավորություններ, ապա ավտոմեքենայի վաճառքը իրականացնելիս աշխատակիցը համակարգի միջոցով կստուգի և կտեղեկացնի այդ մասին։
Չվճարված մնացորդի առկայության դեպքում գույքահարկը հնարավոր է վճարել տեղում։
Եթե գնորդը ցանկանում է ստանալ նոր համարանիշ, ապա ավտոմեքենա վաճառելիս անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.
Իսկ եթե գնորդը ցանկանում է պահպանել վաճառվող մեքենայի վրա տեղադրված նույն համարանիշը, ապա նա պետք է միայն վճարի համարանիշը ձեռք բերելու համապատասխան վճարը (36,000 դրամ՝ ցանկալի համարանիշի համար) և վերագրանցի դրանք իր անունով:
Ընդ որում՝ ավտոմեքենայի վաճառքից հետո վաճառողը պարտավոր է ապահովագրական ընկերությանը տեղեկացնել ավտոմեքենայի սեփականության փոխանցման մասին՝ ապահովագրական պատասխանատվությունը դադարեցնելու համար:
Իսկ ավտոմեքենան գնողը ՀՀ ճանապարհներով երթևեկելու իրավունք ունենալու համար պետք է ապահովագրի ավտոմեքենան։