ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Արտասահմանում ճանաչվել ՀՀ քաղաքացի Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության (ՀԽՍՀ) անձնագիր ունենալու դեպքում

Նախկին ՀԽՍՀ անձնագիր ունեցող անձինք կարող են դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կամ Արտաքին գործերի նախարարություն ՀՀ քաղաքացի ճանաչվելու համար։ ՀՀ քաղաքացի ճանաչվելուց հետո անհրաժեշտ է դիմել ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Նախկին ՀԽՍՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
Միջինում 30 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
Կախված դիմումի ուսումնասիրության ընթացքից

Անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ՝ ներկայացնելով ՀՀ քաղաքացի ճանաչվելու համար պահանջվող փաստաթղթերը։


Ներկայացվող պահանջները

Նախկին ՀԽՍՀ քաղաքացի ճանաչվելու և անձնագիրը փոխանակելու համար անհրաժեշտ է լինել․

  • ՀՀ-ում մշտապես բնակվող նախկին ՀԽՍՀ (Խորհրդային Հայաստանի) քաղաքացի, ով մինչև 1995թ․ հուլիսի 5-ը (ՀՀ Սահմանադրության ուժի մեջ մտնելը) ձեռք չի բերել այլ պետության քաղաքացիություն կամ 1995թ․ նոյեմբերի 28-ից («ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի ուժի մեջ մտնելուց) սկսած մեկ տարվա ընթացքում չի հրաժարվել դրանից,

  • նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացի, ով մշտապես բնակվում է ՀՀ-ում, օտարերկրյա քաղաքացի չէ և ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար դիմել է մինչև 2026թ․ դեկտեմբերի 31-ը,
  • ՀՀ-ից դուրս բնակվող ազգությամբ հայ նախկին ՀԽՍՀ քաղաքացի, ով ձեռք չի բերել այլ պետության քաղաքացիություն։


Պահանջվող փաստաթղթերը

Անհրաժեշտ է համապատասխան դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայացնել ՀՀ քաղաքացի ճանաչվելու համար պահանջվող փաստաթղթերը․

  • դիմում,
  • նախկին ՀԽՍՀ քաղաքացու անձնագիր (առկայության դեպքում),
  • 1995թ. նոյեմբերի 28-ի դրությամբ ՀՀ սահմաններից դուրս բնակվելը հավաստող փաստաթղթերը (օրինակ՝ օտարերկրյա պետության կողմից տրված կացության կարգավիճակ, օտարերկրյա պետությունում հաշվառված լինելու վերաբերյալ նշում և այլն),
  • այլ պետության քաղաքացի չհանդիսանալու մասին տեղեկանք,
  • այլ պետության քաղաքացի հանդիսանալու դեպքում՝ օտարերկրյա պետության անձնագիրը, և այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու տարեթվի վերաբերյալ տեղեկանք,
  • անձը հաստատող փաստաթղթերը, իսկ դրանց ներկայացնելու անհնարինության դեպքում՝ անձի ինքնությունը հաստատող այլ բնույթի փաստաթղթեր,
  • ծննդյան, ամուսնության, երեխաների ծննդյան վկայականները, անհատական տվյալների փոփոխության մասին փաստաթղթեր, ծնողների անձը հաստատող փաստաթուղթ և այլն:


Վճարման չափը և կարգը

Անձին ՀՀ քաղաքացի ճանաչելու գործընթացն իրականացվում է անվճար։


Տրամադրման ժամկետը և կարգը

ՀՀ քաղաքացի ճանաչվելու գործընթացը կարող է տևել մի քանի ամիս՝ կախված դեպքից և դիմումի ուսումնասիրության ընթացքից։ ՀՀ քաղաքացի ճանաչվելուց հետո անձը կարող է դիմել ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար։

Անձնագիր ստանալու դիմումը ներկայացնելուց հետո այն Արտաքին գործերի նախարարության կողմից ուղարկվում է տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ։ Անձնագիրը ստանալու համար անհրաժեշտ է կրկին այցելել համապատասխան դեսպանություն։


Հղում օրենսդրությանը

2011 թվականի հունիսի 23-ի N 974-Ն ՀՀ Կառավարության որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 
10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Viber: (+374) 041 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 060 62-00-00

WhatsApp, Viber
(+374) 055 62-01-11
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր