Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ ոսկու գրավադրմամբ վարկի մարման աջակցություն որպես ԼՂ-ից բռնի տեղահանված անձ
Ծրագրի շրջանակում ՀՀ Կառավարությունը ներում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց պարտավորությունները, ովքեր ՀՀ բանկերում և վարկային կազմակերպություններում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը ունեցել են ոսկու գրավադրմամբ տրամադրված սպառողական վարկ, որի չափը չի գերազանցում 2,500,000 ՀՀ դրամը։
Աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես այցելել ՀՀ ֆինանասների նախարարություն (hասցե` ք․ Երևան, Մելիք Ադամյան 1) և ներկայացնել պահանջվող փաստաթղթերը։
Ներկայացվող պահանջները
Աջակցություն կարող են ստանալ միայն ԼՂ-ից բռնի տեղահանված այն ֆիզիկական անձինք, ում պարտավորությունների չափը բոլոր բանկերում և վարկային կազմակերպություններում 2023 թվականի դեկտեմբերի 29-ի դրությամբ չի գերազանցում 2,500,000 ՀՀ դրամը:
Պահանջվող փաստաթղթերը
Աջակցություն ստանալու համար դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր։
Դիմումի ձևը տրամադրվում է տեղում։
Տրամադրման ժամկետը և կարգը
- Դիմումի հիման վրա նախարարությունը կազմում է պարտքի ներման համաձայնագիր և դիմումում նշված կոնտակտային տվյալների միջոցով համաձայնագրի օրինակը ստանալու համար ծանուցում է ուղարկում դիմումատուին: Ծանուցման մեջ նշվում է ՀՀ ֆինանսների նախարարություն այցելելու օրն ու ժամը։
- Ծանուցագրում նշված օրը և ժամին դիմող անձը ներկայանում է ՀՀ ֆինանսների նախարարություն, ստորագրում և ստանում է պարտքի ներման համաձայնագրի իր օրինակը:
- ՀՀ ֆինանսների նախարարությունը յուրաքանչյուր օրվա կնքված պարտքի ներման համաձայնագրերն ամփոփում և ներկայացնում է համապատասխան ֆինանսական կազմակերպություն՝ գրավի առարկաները գրավից ազատելու նպատակով:
- Այնուհետև դիմումատուն էլեկտրոնային փոստի հասցեով ծանուցում է ստանում այն մասին, որ կարող է մոտենալ ֆինանսական կազմակերպություն, և ստանալ դրանք:
Հղում օրենսդրությանը
-
ՀՀ կառավարության՝ 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2326-Ն որոշում
-
ՀՀ կառավարության՝ 2024 թվականի ապրիլի 4-ի N 481-Ա որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Այդ դեպքում կարող եք ավելի շատ կամ ավելի քիչ ժամանակ և գումար ծախսել։