Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ ոսկու գրավադրմամբ վարկի մարման աջակցություն որպես ԼՂ-ից բռնի տեղահանված անձ
Ծրագրի շրջանակում ՀՀ Կառավարությունը ներում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց պարտավորությունները, ովքեր ՀՀ բանկերում և վարկային կազմակերպություններում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը ունեցել են ոսկու գրավադրմամբ տրամադրված սպառողական վարկ, որի չափը չի գերազանցում 2,500,000 ՀՀ դրամը։
Աջակցության ծրագրին դիմելու համար նախ անհրաժեշտ է գրանցվել Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակում։ Դրա համար անհրաժեշտ է՝
- այցելել e-request.am,
- սեղմել էջի վերին աջ անկյունում գտնվող «Մուտք» կոճակը, այնուհետև անցնել բացվող էջի ներքևում գտնվող «Գրանցվել հիմա» հղումով,
- գրանցվել «ԵսԵմ» նույնականացման կամ էլեկտրոնային փոստի միջոցով,
- նշել քաղաքացիությունը, այնուհետև լրացնել անհրաժեշտ տվյալները,
- մուտքագրել էլեկտրոնային փոստի հասցեին ստացված կոդը, այնուհետև՝ բջջային հեռախոսահամարին ստացված կոդը,
- ստեղծել գաղտնաբառ և հաստատել այն:
Հարթակում գրանցվելուց հետո աջակցություն ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է՝
- մուտք գործել հարթակ «ԵսԵմ» նույնականացմամբ կամ լրացնելով էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը,
- սեղմել «Ուղարկել դիմում, հարցում կամ բողոք» պատուհանի «Ուղարկել» կոճակը,
- բացվող էջում ընտրել «Դիմում» տարբերակը,
- ընտրել դիմումատուի տեսակը՝ «Անհատ»,
- բացվող էջում ընտրել «ՀՀ ֆինանսների նախարարություն» պետական մարմինը, որին ուղղված է դիմումը,
- լրացնել նշված դիմումի ձևը, կցել անհրաժեշտ փաստաթղթերը և սեղմել «Առաջ» կոճակը։
Դիմումի ընթացքին հնարավոր է հետևել անձնական էջում առկա հսկիչ կոդի միջոցով։
Ներկայացվող պահանջները
Աջակցություն կարող են ստանալ միայն ԼՂ-ից բռնի տեղահանված այն ֆիզիկական անձինք, ում պարտավորությունների չափը բոլոր բանկերում և վարկային կազմակերպություններում 2023 թվականի դեկտեմբերի 29-ի դրությամբ չի գերազանցում 2,500,000 ՀՀ դրամը:
Պահանջվող փաստաթղթերը
Աջակցություն ստանալու համար դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր։
Տրամադրման ժամկետը և կարգը
- Դիմումի հիման վրա Ֆինանսների նախարարությունը կազմում է պարտքի ներման համաձայնագիր և դիմումում նշված կոնտակտային տվյալների միջոցով համաձայնագրի օրինակը ստանալու համար ծանուցում է ուղարկում դիմումատուին: Ծանուցման մեջ նշվում է ՀՀ ֆինանսների նախարարություն այցելելու օրն ու ժամը։
- Ծանուցագրում նշված օրը և ժամին դիմող անձը ներկայանում է ՀՀ ֆինանսների նախարարություն, ստորագրում և ստանում է պարտքի ներման համաձայնագրի իր օրինակը:
- ՀՀ ֆինանսների նախարարությունը համաձայնագիրը ներկայացնում է համապատասխան բանկ կամ վարկային կազմակերպություն՝ գրավադրված ոսկին գրավից ազատելու նպատակով:
- Այնուհետև դիմումատուն էլեկտրոնային փոստի հասցեով ծանուցում է ստանում այն մասին, որ կարող է մոտենալ այն բանկ կամ վարկային կազմակերպություն, որտեղ գրավադրել էր իր ոսկյա իրերը, և ստանալ դրանք։
Հղում օրենսդրությանը
-
ՀՀ կառավարության՝ 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2326-Ն որոշում
-
ՀՀ կառավարության՝ 2024 թվականի ապրիլի 4-ի N 481-Ա որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Այդ դեպքում կարող եք ավելի շատ կամ ավելի քիչ ժամանակ և գումար ծախսել։