ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ֆինանսական աջակցության տեսակները

Ի՞նչ նպաստներ են տրամադրվում երեխա ունենալիս

Ուղեցույցում ներկայացված են մանրամասն տեղեկություններ երեխա ունենալիս նպաստների տրամադրման, ստանալու պայմանների և դրանց չափերի վերաբերյալ։ Նորածին երեխայի ծնողներին տրամադրվում են մի քանի տեսակի նպաստներ, ինչպիսիք են՝ մայրության միանվագ, երեխայի ծննդյան միանվագ, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի ամսական, երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան ամսական նպաստները։

Մայրության միանվագ նպաստ

Նորածին երեխայի ծնողներին տրամադրվող միանվագ օգնություն է։ Այս նպաստի միջոցով հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում հատուցվում է առաջացած ժամանակավոր անաշխատունակության հետևանքով կորցրած աշխատավարձը (եկամուտը)։

  • Մայրության միանվագ նպաստի չափը հաշվարկվում է մայրության արձակուրդն ընդգրկող ժամանակահատվածի համար՝ քո միջին ամսական աշխատավարձի հիման վրա։

  • Մայրության նպաստը հաշվարկվում և վճարվում է քո գործատու կազմակերպության կողմից։

  • Այն վճարվում է անկանխիկ՝ փոխանցվելով աշխատավարձիդ հաշվեհամարին։

  • Մայրության միանվագ նպաստի չափը 172,697 ՀՀ դրամ է։
  • Այն նշանակվում է բժշկական հաստատության կողմից տրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա և վճարվում է պետության կողմից։

Աջակցության ծրագիր
Ֆիզիկապես դիմել մայրության միանվագ նպաստ ստանալու համար
Իմանալ ավելին

Մայրության միանվագ նպաստը վաղաժամ ծննդաբերության դեպքում

Վաղաժամ է համարվում այն ծննդաբերությունը, երբ երեխան ծնվել է հղիության 22-37-րդ շաբաթների միջև ընկած ժամանակահատվածում (սկսած 154-րդ օրվանից):

Վաղաժամ ծննդաբերության դեպքում պետության կողմից տրամադրվող միանվագ նպաստը 86,349 ՀՀ դրամ է։

Աջակցության ծրագիր
Ֆիզիկապես դիմել մայրության միանվագ նպաստ ստանալու համար
Սկսել
Բաժինը կազմվել է՝ համաձայն ՀՀ կառավարության՝ 2023 թվականի մայիսի 25-ի N 794-Ն որոշման:

Երեխայի ծննդյան միանվագ նպաստ

Երեխայի ծննդյան միանվագ նպաստը պետության կողմից նորածին երեխայի ընտանիքին տրամադրվող ֆինանսական աջակցություն է, որի նպատակը ժողովրդագրական իրավիճակի բարելավումն ու ծնելիության խթանումն է։ 

  • 300,000 դրամ՝ առաջին և երկրորդ երեխաների ծննդյան դեպքում,
  • 1,000,000 դրամ՝ երրորդ և չորրորդ երեխաների ծննդյան դեպքում,
  • 1,500,000 դրամ՝ հինգերորդ և հաջորդ երեխաների ծննդյան դեպքում։
  • Երեխայի ծննդյան միանվագ նպաստը ստանալու իրավունք ունի երեխայի ծնողը, որդեգրողը կամ խնամակալը: 

  • Նպաստը տրամադրվում է, եթե ծնողը և նոր ծնված երեխան հաշվառված են ՀՀ բնակության վայրի հասցեով ու դիմելու օրվա դրությամբ գտնվում են ՀՀ-ում։

Օտարերկրյա քաղաքացի ծնողին երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե նոր ծնված երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծնողն առնվազն 3 տարի անընդմեջ հաշվառված է ՀՀ-ում բնակության վայրի հասցեով, և օտարերկրյա պետությունում երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստ չի նշանակվել (վճարվել):

Աջակցության ծրագիր
Առցանց դիմել երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար
Սկսել
Բաժինը կազմվել է՝ համաձայն ՀՀ կառավարության՝ 2023 թվականի դեկտեմբերի 7-ի N 2134-Ն որոշման:

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի ամսական նպաստ

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի համար պետության կողմից տրամադրվող ամսական օգնություն է։ Այս նպաստը ստանալու համար հնարավոր է դիմել հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտից (երեխայի ծնունդից 70 օր հետո) առնվազն 2 օր անց։

 

Մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծնված երեխաների համար

  • 31,600 ՀՀ դրամ, եթե գտնվում ես մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, 

  • 31,600 ՀՀ դրամ, եթե բնակվում ես գյուղում և չես աշխատում,

  • 63,200 ՀՀ դրամ, եթե բնակվում ես գյուղում և գտնվում ես մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում:

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ կարող ես ստանալ, եթե՝ 

  • գտնվում ես մինչև երեք տարեկան երեխայիդ խնամքի արձակուրդում  և նախքան նրա երկու տարեկանը լրանալը դիմել ես նպաստ ստանալու համար,

  • հաշվառված ես գյուղական բնակավայրում և նպաստին դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ բնակվում ես այդ հասցեում։ 

Օտարերկրյա քաղաքացի լինելու դեպքում կարող ես ստանալ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ, եթե բավարարում ես վերոնշյալ պայմաններին, և երեխայիդ ծննդյան օրվա դրությամբ առնվազն 3 տարի անընդմեջ հաշվառված ես ՀՀ-ում բնակությանդ վայրի հասցեով։

Նպաստը կարող ես ստանալ անձամբ, լիազորված անձի միջոցով կամ էլեկտրոնային փոխանցմամբ։

Աջակցության ծրագիր
Առցանց դիմել մինչև երկու տարեկան երեխայի խնամքի ամսական նպաստ ստանալու համար
Սկսել

2023 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխաների համար

  • 31,600 ՀՀ դրամ, եթե գտնվում ես մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, 

  • 31,600 ՀՀ դրամ, եթե բնակվում ես գյուղում և չես աշխատում,

  • 63,200 ՀՀ դրամ, եթե բնակվում ես գյուղում և գտնվում ես մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում:

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ կարող ես ստանալ, եթե՝ 

  • գտնվում ես մինչև երեք տարեկան երեխայիդ խնամքի արձակուրդում  և նախքան նրա երկու տարեկանը լրանալը դիմել ես նպաստ ստանալու համար,

  • հաշվառված ես գյուղական բնակավայրում և նպաստին դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ բնակվում ես այդ հասցեում։ 

Օտարերկրյա քաղաքացի լինելու դեպքում կարող ես ստանալ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ, եթե բավարարում ես վերոնշյալ պայմաններին, և երեխայիդ ծննդյան օրվա դրությամբ առնվազն 3 տարի անընդմեջ հաշվառված ես ՀՀ-ում բնակությանդ վայրի հասցեով։

Նպաստը կարող ես ստանալ անձամբ, լիազորված անձի միջոցով կամ էլեկտրոնային փոխանցմամբ։

Սկսել
 
 
 

Բաժինը կազմվել է՝ համաձայն ՀՀ կառավարության՝ 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2069-Ն որոշման:

Երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան ամսական նպաստ

Ժողովրդագրական իրավիճակի բարելավման և ծնելիության խթանման նպատակով պետության կողմից տրամադրվում է ամսական աջակցություն նաև երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան դեպքում։ Նպաստը տրամադրվում է մինչև երեխայի 6 տարեկանը լրանալը։

Նպաստի չափը 50,000 դրամ է։ Աջակցությունը տրամադրվում է 2022 թ․ հունվարի 1-ից հետո ծնված՝ կարգաթվով երրորդ և հաջորդ երեխաների համար։

Աջակցությունը տրամադրվում է, եթե՝  
  • երեխայի ծնողը ՀՀ քաղաքացի է,

  • դիմելու օրվա դրությամբ ծնողը և նոր ծնված երեխան գտնվում են ՀՀ-ում,

  • դիմելու օրվա դրությամբ ծնողը, նոր ծնված երեխան և երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխաները հաշվառված են ՀՀ բնակչության պետական ռեգիստրում։

Ընդ որում՝ միաժամանակ մեկից ավելի երեխաների ծնվելու դեպքում հաշվի է առնվում բարձր կարգաթվով երեխայի ծննդյան փաստը, և աջակցությունը նշանակվում է նոր ծնված երեխաների համար: Այսինքն՝ եթե, օրինակ, ընտանիքում կա 1 երեխա, և ծնվում է զույգ, ապա դրամական աջակցություն նշանակվում է նոր ծնված յուրաքանչյուր երեխայի համար։

Աջակցության ծրագիր
Առցանց դիմել երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան ամսական նպաստ ստանալու համար
Սկսել
Բաժինը կազմվել է՝ համաձայն ՀՀ կառավարության՝ 2023 թվականի դեկտեմբերի 7-ի N 2134-Ն որոշման:
Ուղեցույցը կազմվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության, ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից
Այս էջը օգտակա՞ր էր