ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցություն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Այդ թվում՝ աշխատանքային հնարավորություններ և պետական ​​աջակցության ծրագրեր

Պետական աջակցության ծրագրեր

Սկսել

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բժշկական սպասարկումը, այդ թվում` հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը, հատուկ հետազոտությունների, նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցող ծառայությունների իրականացումը բժշկական ցուցման դեպքում կազմակերպվում է պետական պատվերի շրջանակներում՝ անվճար: 

Սկսել

Ծրագրի շրջանակում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց 6 ամիս շարունակ տրամադրվում է սոցիալական աջակցություն՝ ամսական 40,000-ական դրամ ժամանակավոր կացարաններում բնակվելու + 10,000-ական դրամ՝ կոմունալ ծախսերի վճարման համար։ Դիմումներն ընդունվում են մինչև 2024 թվականի դեկտեմբերի 15-ը։

Սկսել

Ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տալիս է մասնագիտական հմտություններն ու կարողությունները զարգացնելու, ինչպես նաև աշխատանք և փորձ ձեռք բերելու հնարավորություն։

Սկսել

Ծրագրի շրջանակում ԼՂ-ից բռնի տեղահանված բուժաշխատողները կարող են դիմել բուժաշխատողի հավաստագիր ստանալու և հետագայում մասնագիտական աշխատանք գտնելու համար։

Սկսել

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են առցանց հարթակի շնորհիվ անցնել աշխատանքի ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցներում և ստանալ հավելավճարներ։ 

Սկսել

Ծրագրի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքները կարող են ստանալ ֆինանսական աջակցություն տուն կամ բնակարան ձեռք բերելու կամ գործող հիպոթեքային վարկը մարելու նպատակով։

Սկսել

Ծրագրի շրջանակում ՀՀ Կառավարությունը ներում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց պարտավորությունները, ովքեր ՀՀ բանկերում և վարկային կազմակերպություններում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը ունեցել են ոսկու գրավադրմամբ տրամադրված սպառողական վարկ։

Այս էջը օգտակա՞ր էր