Ծրագրի շրջանակում նախատեսվում է նպաստել հողերի միավորմանը (կոնսոլիդացիային), հողերի շուկայի զարգացմանը և հողերի օգտագործման մակարդակի բարձրացմանը։
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Գյուղատնտեսություն և շրջակա միջավայր
Այդ թվում՝ լիցենզիաներ և պետական աջակցություն գյուղատնտեսներին
Ծառայություններ գյուղատնտեսներին
Ծրագրի նպատակն է ագրոպարենային ոլորտի տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ լիզինգի մեխանիզմների կիրառմամբ մատակարարել սարքավորումներ։
Ծրագրի հիմնական նպատակը լիզինգային պայմանագրերի միջոցով գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործման և ապրանքային արտադրության կազմակերպման նպաստավոր պայմանների ստեղծումն է։
Ծրագրի հիմնական նպատակն է ներդրումային ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով նպաստել հանրապետությունում արդյունաբերական խեցգետնաբուծության ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, տեղական արտադրության խթանմանը։
Ծրագրի նպատակն է գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի ցանքատարածությունների ընդլայնման, դրանց մշակության արդյունավետության բարձրացման, համախառն արտադրանքի ավելացման միջոցով բարձրացնել պարենային ապահովվածության մակարդակը, ինչպես նաև բարելավել գյուղատնտեսական նշանակության հողերի որակական հատկանիշները:
Ծրագրի իրականացման հիմնական նպատակն է գյուղատնտեսության ապահովագրության մեխանիզմների հստակեցումը և ամբողջական համակարգի ներդրման արդյունքում գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի կառավարմանն ուղղված քաղաքականության իրականացումը:
Ծրագրի հիմնական նպատակը հանրապետության տարածքում գործող գյուղատնտեսական հումք մթերող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրամադրվող նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման միջոցով վարկավորման մատչելիության մակարդակի բարձրացումը և մթերված հումքի արժեքը կարճ ժամկետում վճարման ապահովումն է:
Ծրագրի շրջանակներում ԱԱՀ վճարող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին տրամադրվում է փոխհատուցում ՀՀ պետական բյուջե վճարված ԱԱՀ-ի գումարի 75%-ի չափով։ Ծրագրի նպատակն է խրախուսել սպանդանոցային սպանդը, ստեղծել հավասար մրցակցային պայմաններ և ազգաբնակչության համար ապահովել որակյալ ու անվտանգ մսամթերքի մատակարարումներ։
Ծրագրի նպատակն է գյուղատնտեսական մշակաբույսերով զբաղեցված մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրևացման ոռոգման արդի համակարգերում ներդրում կատարած ջրօգտագործողների ընկերությունների անդամներին 5 տարի ժամկետով ոռոգման ջրի վարձավճարի պետական աջակցություն ցուցաբերելուն, որի միջոցով կխթանվի գյուղատնտեսական հողատարածքներում ոռոգման արդյունավետ եղանակների կիրառումը:
Ծրագրի նպատակն է հողերի միավորման պետական աջակցության միջոցով խթանել արտադրողականության բարձրացմանը և ինքնարժեքի իջեցմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, հողերի նպատակային օգտագործմանը և արդյունավետ կառավարմանը, նպաստել գյուղատնտեսության ոլորտում ներդրումների ծավալների ավելացմանը և մրցունակության բարձրացմանը։
Հայաստանում ներդրվել է ինտենսիվ այգեգործության աջակցության ծրագիրը՝ պայմանավորված այգեգործության զարգացման, ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրանքի ավելացման, արտաքին շուկայում մրցակցային դիրքերի բարելավման, հողային և ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, ինչպես նաև բնակլիմայական աղետների հետևանքով առաջացող վնասների կանխարգելման անհրաժեշտությամբ։ Ծրագիրը գործելու է մինչև 2025 թվականը։
Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների մակերեսի, արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը, արտադրանքի մրցունակության մակարդակի բարձրացմանը, գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը՝ պետական աջակցությամբ տնտեսավարողներին մատչելի վարկային ռեսուրսներ տրամադրելու միջոցով։
Ծրագրի նպատակը ՀՀ-ում տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով հնարավորություն ընձեռել ձեռք բերել բարձր մթերատու տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ (ԽԵԿ)։
Շրջակա միջավայրի պաշտպանություն
Օդի փոշով աղտոտվածության ցուցանիշները Երևանում հնարավոր է ստուգել առցանց եղանակով՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված հարթակի միջոցով։
Հարթակում կարելի է դիտարկել ողջ քաղաքի փոշով աղտոտվածության մակարդակը և մինչև մեկ ամսվա կտրվածքով տեղեկություն ստանալ:
Ջրային ռեսուրսների կառավարում
Թափոնների կառավարում
Թույլտվություններ և լիցենզիաներ
Իրավաբանական կամ ֆիզիկական անձը ՀՀ տարածքից բուսաբանական հավաքածուներ և առանձին նմուշներ արտահանելու (ներմուծելու) համար պետք է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից ստանա համապատասխան թույլտվություն։
Թույլտվություն ստանալու հայտը ներկայացնելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել Շրջակա միջավայրի նախարարություն։
Իրավաբանական կամ ֆիզիկական անձը ՀՀ տարածքից վայրի կենդանիներ և կենդանաբանական հավաքածուներ արտահանելու (ներմուծելու) համար պետք է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից ստանա համապատասխան թույլտվություն։
Թույլտվություն ստանալու հայտը ներկայացնելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել Շրջակա միջավայրի նախարարություն։