Շինությունները (կառուցվող օբյեկտները) ունեն ռիսկայնության 5 աստիճան՝
- ցածր,
- միջին,
- միջինից բարձր,
- բարձր,
- բարձրագույն։
Ցածր ռիսկայնության աստիճանի շինությունները են ընթացիկ նորոգման, ներքին հարդարման, տարածքների բարեկարգման և այլ փոքրածավալ աշխատանքների ենթակա օբյեկտները։ Այս դեպքում նախագծման և շինարարության թույլտվություններ անհրաժեշտ չեն։
Միջին ռիսկայնության աստիճանի շինություններն են պարզ և փոքրածավալ շինարարական օբյեկտները։ Դրանց նախագծային փաստաթղթերի փորձաքննությունը փոխարինվում է նախագծող կազմակերպության, որակի տեխնիկական հսկողության կամ շինարարական կազմակերպության երաշխավորագրերով:
Միջինից բարձր ռիսկայնության աստիճանի շինություններն են միջին և բարձր կատեգորիաների ռիսկայնության միջակայքի ցուցանիշներով օբյեկտները։ Դրանց նախագծային փաստաթղթերը ենթակա են պարզ փորձաքննության:
Բարձր ռիսկայնության աստիճանի շինություններն են՝ հատուկ և կարևորագույն նշանակության շինարարական օբյեկտները։ Դրանց նախագծային փաստաթղթերը ենթակա են պետական համալիր փորձաքննության։
Բարձրագույն ռիսկայնության աստիճանի շինությունները են հատկապես վտանգավոր, տեխնիկապես բարդ, 2 և ավելի պետությունների շահերին առնչվող (կամ սեյսմիկ պաշտպանության ոլորտի հատուկ նշանակության) օբյեկտները։ Դրանց նախագծային փաստաթղթերը ենթակա են հատուկ համալիր փորձաքննության, իսկ թույլտվությունների տրամադրման պայմաններն ու ժամկետները ամեն առանձին դեպքի համար սահմանում է ՀՀ կառավարությունը։