Ֆիզիկական զարգացման, առողջ ապրելակերպի նպատակով մինչև 18 տարեկան պատանիների և աղջիկների համար մանկապատանեկան մարզադպրոցներում ուսուցումն իրականացվում է անվճար:
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Գիտակրթական, մշակութային և սպորտային աջակցության ծրագրեր
Սպորտ
Անվանական թոշակ տրամադրվում է ՀՀ այն մարզիկներին, ինչպես նաև նրանց մարզիչներին, որոնք օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ մարզաձևերի և շախմատի ՀՀ հավաքական թիմերի կազմում օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և շախմատային օլիմպիադաներում ցուցաբերել են բարձր արդյունքներ:
Ուսանողական վարկեր և պետական աջակցության ծրագրեր
Ծրագրի շրջանակում գիտաշխատողին ֆինանսական աջակցություն է տրամադրվում գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերի գործուղելու դեպքում` գործուղման ճանապարհածախսը հոգալու նպատակով:
Ծրագրի շրջանակում պետությունն ապահովում է զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ և անապահով ընտանիքների 7-13 տարեկան երեխաների ամառային հանգիստը և տրանսպորտային ծախսերի փոխհատուցումը:
Ծրագրի շրջանակում աջակցություն է տրամադրվում գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագիր իրականացնող գիտական կազմակերպություններին և բուհերին՝ գիտական միջոցառումների կազմակերպման և երիտասարդ գիտնականների դպրոցի ֆինանսավորման նպատակով։
Ծրագրի շրջանակում ՀՀ պետական և ոչ պետական հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարանների աշակերտներին դասագրքերը տրամադրվում են անվճար։
ՀՀ պետական բյուջեի միջոցներից դրամական օժանդակություն է տրամադրվում որոշակի հեռավոր և դժվարամատչելի բնակավայրերում աշխատող մանկավարժներին, ինչպես նաև՝ այն աշակերտներին, ովքեր ստիպված են հաճախել այլ բնակավայրերի դպրոցներ՝ իրենց բնակության վայրում ուսումնական հաստատության բացակայության պատճառով։ Այս օժանդակությունը նախատեսված է փոխհատուցելու նրանց տրանսպորտային ծախսերը:
Ծրագիրն նպատակն է աջակցել երիտասարդներին մասնակցելու միջազգային տարբեր միջոցառումներին, ներկայացնելու իրենց փորձն ու աշխատանքները, ինչպես նաև՝ ձեռք բերելու նոր գիտելիքներ և զարգացնելու իրենց կարողությունները։
Ծրագրի շրջանակում փոխհատուցվում է միջոցառմանը մասնակցելու նպատակով ձեռք բերվող ավիատոմսի ծախսը։
Ծրագրի շրջանակներում հատուցվում է սոցիալապես անապահով և սոցիալական աջակցություն ստացող ՀՀ սահմանամերձ համայնքների ընտանիքների երեխաների դասագրքերի արժեքը։
Ծրագրի շրջանակում որպես նպաստ ուսման վճարի փոխհատուցում է տրամադրվում մրցույթի արդյունքներով բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունված, ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող սովորողներին և սոցիալապես անապահով ընտանիքի ուսանողներին։
Ծրագրի նպատակն է ուսման վարձավճարի մասնակի կամ լրիվ փոխհատուցում տրամադրել նախնական և միջին մասնագիտական կրթություն ստացող ուսանողներին։
Ծրագրի մասնակիցներին վերադարձվում է իրենց վճարած եկամտային հարկը՝ ուսման վարձը փոխհատուցելու համար: Վերադարձվող գումարը հաշվարկվում է 1 տարվա ընթացքում աշխատավարձից վճարված եկամտային հարկի չափով:
Ծրագրի շրջանակում կրթաթոշակ է տրամադրվում ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի և մագիստրատուրայի առկա ուսուցմամբ ներկայացվող պահանջներին համապատասխանող ուսանողներին։
Մշակութային ժառանգություն
Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր աշակերտ ուսումնական տարվա ընթացքում հնարավորություն ունի մեկ անգամ անվճար այցելելու մշակութային 2 հաստատություն՝ մեկ թանգարան, մեկ թատրոն կամ համերգային կազմակերպություն։
Ծրագրով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն աջակցում է թարգմանական աշխատանքներին, մշակութաբանական հետազոտություններին, գրականության և գրաքննադատության նախագծերին:
Ծրագրի նպատակն է աշակերտներին ծանոթացնել արվեստագետների և նրանց ստեղծագործությունների հետ, անմիջական շփման արդյունքում հաստատել և ամրացնել երիտասարդների ու երաժշտարվեստի միջև կապը։