Գույքահարկը հարկատեսակ է, որը տարեկան կտրվածքով վճարվում է տների, բնակարանների, հողատարածքների, շենքերի, շինությունների և տրանսպորտային միջոցների համար գույքի սեփականատերերի կողմից։ Գույքահարկն անհրաժեշտ է վճարել մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ը։
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ֆինանսներ և հարկեր
Այդ թվում՝ բիզնեսի և ֆիզիկական անձի հարկեր, վարկեր և հարկերի վերադարձ
Ֆիզիկական անձի եկամտային հարկ և այլ հարկեր
Հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերած քաղաքացիները եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումները ներկայացնում են յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ՝ բացառապես էլեկտրոնային եղանակով։
Ֆիզիկական անձինք (ստորև նշված հիմքերից առնվազն մեկի առկայության դեպքում) յուրաքանչյուր տարվա կտրվածքով ստացած եկամուտների համար պետք է մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը ներկայացնեն հայտարարագիր (2024 թվականին վերջնաժամկետը հուլիսի 22-ն է)։ Հայտարարագիրը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով։
Բիզնեսի հարկեր
Միկրոձեռնարկատիրության հարկման կարգով բիզնես գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ է առցանց եղանակով դրա մասին հայտարարություն ներկայացնել հարկային մարմին։
Հայտարարությունն անհրաժեշտ է ներկայացնել բիզնեսի գրանցումից հետո 20-օրյա ժամկետում և ամեն տարի՝ մինչև փետրվարի 20-ը։ Նշված ժամկետում հայտարարություն չներկայացնելու դեպքում բիզնեսը չի կարող օգտվել միկրոձեռնարկատիրությանը տրվող արտոնություններից։
Միկրոձեռնարկատիրություն համարվելու դեպքում բիզնեսը ազատվում է պետական հարկերից՝ բացառությամբ՝
- ՀՀ ներմուծվող ապրանքներից առաջացած հարկերի,
- ֆիզիկական անձանց վճարվող եկամտից առաջացած եկամտային հարկի,
- գործունեությունից առաջացած ակցիզային, բնապահպանական կամ ճանապարհային հարկի։
Հավաստագրումը ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող և մինչև 30 աշխատակից ունեցող սկսնակ առևտրային կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին հարկային արտոնությունների տրամադրումն է:
Հավաստագրված առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնակատերերի համար գործում է եկամտային հարկի 10% դրույքաչափ: Հավաստագիր ստանալու ամբողջական պայմանները սահմանված են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով:
Հսկիչ դրամարկղային մեքենան ձեռք բերելուց հետո այն անհրաժեշտ է գրանցել հարկային մարմնի hաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում, որպեսզի հնարավոր լինի ինտեգրել սարքը առևտրային ծրագրերի (ԱԾ) հետ և ապահովել տվյալների փոխանակման հնարավորությունը բիզնեսի և հարկային մարմնի միջև։
Ավելացված արժեքի հարկով (ԱԱՀ) բիզնես գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ է առցանց եղանակով դրա մասին հայտարարություն ներկայացնել հարկային մարմին։
Ավելացված արժեքի հարկ հիմնականում վճարում են այն կազմակերպությունները, որոնք չեն ընտրել հարկման այլ համակարգ, կամ դրանց տարեկան իրացման շրջանառությունը գերազանցել է 115 միլիոն դրամը։ Հարկի դրույքաչափը 20% է, արտահանման դեպքում՝ 0%։
ԱԱՀ վճարող համարվելու այլ դեպքերը, դրույքաչափերի վերաբերյալ մանրամասները ներկայացված են Հարկային օրենսգրքում (օրենսգիրքը հնարավոր է գտնել arlis.am-ում)։
Շրջանառության հարկով բիզնես գործունեութուն իրականացնելու համար անհրաժեշտ է առցանց եղանակով դրա մասին հայտարարություն ներկայացնել հարկային մարմին։
Հայտարարությունն անհրաժեշտ է ներկայացնել բիզնեսի գրանցումից հետո 20-օրյա ժամկետում և ամեն տարի՝ մինչև փետրվարի 20-ը։ Նշված ժամկետում հայտարարություն չներկայացնելու դեպքում բիզնեսը կհամարվի Ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) վճարող։
Առք ու վաճառքի գործունեությունից ստացվող եկամտի շրջանառության հարկի դրույքաչափը 5% է։ Շրջանառության հարկ վճարող համարվելու այլ դեպքերը, դրույքաչափերի վերաբերյալ մանրամասները ներկայացված են Հարկային օրենսգրքում (օրենսգիրքը հնարավոր է գտնել arlis.am-ում)։
Հարկ վճարողները կամ նրանց ներկայացնող անձինք պետք է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային հարթակում գրանցվեն որպես առցանց լիազոր, որից հետո նրանք կարող են նշանակել օգտվողների (հիմնականում հաշվապահներ), որոնք էլ հարթակում իրականացնում են անհրաժեշտ գործողությունները։
Ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները տրամադրվում են էլեկտրոնային եղանակով ներկայացված հայտի և հայտի ներկայացման օրվա դրությամբ նախկինում ստացված ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների օգտագործման մասին հաշվետվության հիման վրա։
Դրոշմանիշերն ու դրոշմապիտակները ստանալ կարող է հայտը ներկայացրած կազմակերպության լիազորած ֆիզիկական անձը, անհատ ձեռնարկատերը կամ նրա կողմից լիազորված անձը։
Հարկերի վճարումը անձի հարկային պարտավորությունների կատարումն է, որոնք նա ստանձնում է որպես անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ գրանցվելու կամ որպես ֆիզիկական անձ հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) ստանալու պահին։
Լինելով պետության եկամուտների գլխավոր աղբյուրը՝ հարկն օգտագործվում է պետական և հասարակական կարիքների բավարարման նպատակով կամ ուղղվում է նրա գործառույթների իրականացման համար պահանջվող ծախսերի ֆինանսավորմանը:
Պարտքերի կառավարում
Բիզնեսի հարկային հաշվետվություններ
Հայաստանում հարկային հաշվետվությունները ներկայացվում են միայն առցանց եղանակով հարկային մարմնի Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում, որը նախատեսված է հարկային հաշվետվությունների հանձնման գործընթացը պարզեցնելու և հարկային հաշվետվությունների լրացումն ու ստուգումն ավտոմատացնելու համար։
Համակարգը հաշվետվությունների լրացման ընթացքում կատարում է անհրաժեշտ ստուգումները և ապահովում դաշտերի լրացման ու մաթեմատիկական հաշվարկների ճշտությունը։ Համակարգում հնարավոր է ժամանակավորապես պահպանել հաշվետվությունները, գրանցել կամ արխիվացնել դրանք։
Հայաստանում հարկային հաշվետվությունները ներկայացվում են միայն առցանց եղանակով՝ հարկային մարմնի Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում, որը նախատեսված է պարզեցնելու հարկային հաշվետվությունների հանձնման գործընթացը և ավտոմատացնելու հարկային հաշվետվությունների լրացումն ու ստուգումը։
Համակարգը հաշվետվությունների լրացման ընթացքում կատարում է անհրաժեշտ ստուգումները՝ դաշտերի լրացումն ու մաթեմատիկական հաշվարկների ճշտությունն ապահովելու նպատակով։
Այստեղ օգտատերերին հասանելի են հաշվետվությունների ժամանակավոր պահպանման, դրանց գրանցման և արխիվի բաժինները։
Շրջանառության հարկով գործունեություն իրականացնողները մինչև յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ պետք է հարկային մարմին ներկայացնեն շրջանառության հարկի հաշվետվություն։
Հաշվետվությունը ներկայացվում է առցանց եղանակով՝ հարկային մարմնի Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։ Համակարգը թույլ է տալիս անմիջապես ներկայացնել հաշվետվությունը, ժամանակավորապես պահպանել կամ արխիվացնել այն։
Բնապահպանական հարկ և բնօգտագործման վճար վճարողները յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար կազմում և Կառավարության սահմանած կարգով բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին և հարկային մարմին են ներկայացնում բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկներ:
Հայաստան ապրանքներ ներմուծելու կամ Հայաստանից ապրանքներ արտահանելու համար հարկային մարմնի հաշվետությունների ներկայացման էլեկտրոնային հարթակում անհրաժեշտ է ներկայացնել ներմուծման կամ արտահանման հայտարարագրեր։
Շահութահարկով գործունեություն իրականացնողները յուրաքանչյուր հաշվետու տարվա համար մինչև այդ տարվան հաջորդող փետրվարի 1-ը ներառյալ պետք է հարկային մարմին ներկայացնեն շահութահարկի հաշվետվություն։
Հաշվետվությունը ներկայացվում է առցանց եղանակով՝ հարկային մարմնի Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։ Համակարգը թույլ է տալիս անմիջապես ներկայացնել հաշվետվությունը, ժամանակավորապես պահպանել կամ արխիվացնել այն։
Հայաստանում հարկային հաշվետվությունները ներկայացվում են միայն առցանց եղանակով՝ հարկային մարմնի Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում, որը նախատեսված է պարզեցնելու հարկային հաշվետվությունների հանձնման գործընթացը և ավտոմատացնելու հարկային հաշվետվությունների լրացումն ու ստուգումը։
Համակարգը հաշվետվությունների լրացման ընթացքում կատարում է անհրաժեշտ ստուգումները՝ դաշտերի լրացումն ու մաթեմատիկական հաշվարկների ճշտությունն ապահովելու նպատակով։
Այստեղ օգտատերերին հասանելի են հաշվետվությունների ժամանակավոր պահպանման, դրանց գրանցման և արխիվի բաժինները։
Ֆիզիկական անձանց մաքսային արտոնություններ
Օտարերկրյա քաղաքացիները ՀՀ մշտական բնակության տեղափոխվելիս ապրանքները կարող են ներմուծել արտոնյալ պայմաններով՝ առանց մաքսային վճարների։