Ֆիզիկական զարգացման, առողջ ապրելակերպի նպատակով մինչև 18 տարեկան պատանիների և աղջիկների համար մանկապատանեկան մարզադպրոցներում ուսուցումն իրականացվում է անվճար:
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Գիտակրթական, մշակութային և սպորտային աջակցության ծրագրեր
Սպորտ
Անվանական թոշակ տրամադրվում է ՀՀ այն մարզիկներին, ինչպես նաև նրանց մարզիչներին, որոնք օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ մարզաձևերի և շախմատի ՀՀ հավաքական թիմերի կազմում օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և շախմատային օլիմպիադաներում ցուցաբերել են բարձր արդյունքներ:
Մասնագիտական կրթություն և վերապատրաստում
Ծրագրի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամեն տարի կազմակերպում է սփյուռքահայ ուսուցիչների և տնօրենների վերապատրաստում:
Ուսանողական վարկեր և պետական աջակցության ծրագրեր
Ծրագրի շրջանակում գիտաշխատողին ֆինանսական աջակցություն է տրամադրվում գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերի գործուղելու դեպքում` գործուղման ճանապարհածախսը հոգալու նպատակով:
Ծրագրի շրջանակում պետությունն ապահովում է զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ և անապահով ընտանիքների 7-13 տարեկան երեխաների ամառային հանգիստը և տրանսպորտային ծախսերի փոխհատուցումը:
Ծրագրի շրջանակում աջակցություն է տրամադրվում գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագիր իրականացնող գիտական կազմակերպություններին և բուհերին՝ գիտական միջոցառումների կազմակերպման և երիտասարդ գիտնականների դպրոցի ֆինանսավորման նպատակով։
Ծրագրի շրջանակում ՀՀ պետական և ոչ պետական հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարանների աշակերտներին դասագրքերը տրամադրվում են անվճար։
Ծրագրի շրջանակներում մրցույթով ընտրված կազմակերպությանը ՀՀ պետական բյուջեից տրամադրվում է տարեկան 100 միլիոն ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն:
ՀՀ պետական բյուջեով ՀՀ հեռավոր, սահմանամերձ, լեռնային և բարձր լեռնային բնակավայրերի պետական հանրակրթական դպրոցներ գործուղված մանկավարժներին հատկացվում է դրամական օժանդակություն՝ տրանսպորտային ծախսերի փոխհատուցում։ Փոխհատկացումները տրամադրվում են մարզպետարանների կողմից՝ եռամսյակային կտրվածքով։
Ծրագիրն նպատակն է աջակցել երիտասարդներին մասնակցելու միջազգային տարբեր միջոցառումներին, ներկայացնելու իրենց փորձն ու աշխատանքները, ինչպես նաև՝ ձեռք բերելու նոր գիտելիքներ և զարգացնելու իրենց կարողությունները։
Ծրագրի շրջանակներում հատուցվում է սոցիալապես անապահով և սոցիալական աջակցություն ստացող ՀՀ սահմանամերձ համայնքների ընտանիքների երեխաների դասագրքերի արժեքը։
Ծրագրի շրջանակում նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում է տրամադրվում մրցույթի արդյունքներով բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունված, ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող սովորողներին, ինչպես նաև՝ սոցիալապես անապահով ընտանիքի ուսանողներին։
Ծրագրի նպատակն է ուսման վարձավճարի մասնակի կամ լրիվ փոխհատուցում տրամադրել նախնական և միջին մասնագիտական կրթություն ստացող ուսանողներին։
Ծրագրի շրջանակում իրականացվում է սոցիալական որոշ խմբերում ընդգրկված ընտանիքների 1.5-5 տարեկան երեխաների համար նախադպրոցական կրթության ապահովում։
Ծրագրի մասնակիցներին վերադարձվում է իրենց վճարած եկամտային հարկը՝ ուսման վարձը փոխհատուցելու համար: Վերադարձվող գումարը հաշվարկվում է 1 տարվա ընթացքում աշխատավարձից վճարված եկամտային հարկի չափով:
Ծրագրի շրջանակում պետական կրթաթոշակ է տրամադրվում պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների և սոցիալական խմբերի սովորողների համար, որոնք ուսանում են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում կամ կազմակերպություններում բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ։
Մշակութային ժառանգություն
Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր աշակերտ ուսումնական տարվա ընթացքում հնարավորություն ունի մեկ անգամ անվճար այցելելու մշակութային 2 հաստատություն՝ թանգարան և թատրոն։
Ծրագրով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն աջակցում է թարգմանական աշխատանքներին, մշակութաբանական հետազոտություններին, գրականության և գրաքննադատության նախագծերին:
Ծրագրի նպատակն է աշակերտներին ծանոթացնել արվեստագետների և նրանց ստեղծագործությունների հետ, անմիջական շփման արդյունքում հաստատել և ամրացնել երիտասարդների ու երաժշտարվեստի միջև կապը։