Ծրագրի շահառուներն են հաշմանդամություն ունեցող, առողջական և/կամ տարբեր խնդիրներ ունեցող, ինչպես նաև՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների երեխաները և երիտասարդները:
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Աջակցություն հաշմանդամություն ունեցող անձանց
Այդ թվում՝ ֆունկցիոնալ գնահատումներ, աշխատանքային իրավունքներ և աջակցության ծրագրեր
Իրավունքներ
Ծրագրի շրջանակում իրականացվում է աուտիզմ ունեցող անձանց սոցիալ-վերականգնողական ծառայությունների մատուցում ցերեկային կենտրոնում` ապահովելով աուտիզմ ունեցող անձանց` համայնքում և ընտանիքում ապրելու իրավունքը։
Ծրագիրը նպատակ ունի բարելավել տարեցների և 18 տարին լրացած հաշվանդամություն ունեցող անձանց կյանքի որակը՝ ապահովելով նրանց հիմնական կարիքները և իրավունքները շուրջօրյա խնամք ապահովող կենտրոններում (տուն-ինտերնատ):
Ծրագրի շրջանակում իրականացվում է 18-ից բարձր տարիքի մտավոր և հոգեկան խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-վերականգնողական ծառայությունների մատուցում ցերեկային կենտրոնում։
Ծրագրի շրջանակներում տնային պայմաններում աջակցություն է տրամադրվում խնամքի կարիք ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց։
Ծրագրի շահառուներն են՝ տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձիք։ Ծրագրի շրջանակում իրականացվում է սպիտակ ձեռնափայտով տեղաշարժվելու հմտությունների ուսուցանում:
Ծրագրի շրջանակներում իրականացվում է 0-ից 18 տարեկան երեխաների ցերեկային խնամքի ծառայություններ՝ ապահովելով երեխաների սոցիալ-հոգեբանական և կյանքի հիմնական հմտությունների զարգացումը։
Պետական աջակցության ծրագրեր
Ծրագրի նպատակն է աշխատավայրում և ուսումնական հաստատությունում խելամիտ հարմարեցումներ ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Հաշմանդամության նպաստ նշանակվում է կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող հաշմանդամություն ունեցողին, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխա ճանաչված անձին:
Աջակցող միջոցների տրամադրումը տեղի է ունենում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ պետական հավաստագրի հիման վրա։
Ծառայության նպատակն է աջակցելու հաշմանադամություն ունեցող անձնանց, ստեղծելու նրանց համար անկախ և լիաժեք կյանք՝ ներգրավելով նրանց իրենց բնակության համայնքում, ինչպես նաև՝ ստեղծելով սոցիալական շփման համար բնականոն միջավայր։
Հաշմանդամության գնահատում
Եթե անձը համաձայն չէ հաշմանդամության ֆունկցիոնալության գնահատման հետ, ապա հնարավորություն ունի բողոքարկել գնահատումը՝ ներկայացնելով համապատասխան դիմումն ու պահանջվող փաստաթղթերը։
ՀՀ-ում անձի ֆունկցիոնալության գնահատումը կատարվում է «e-disability» էլեկտրոնային համակարգի միջոցով։ E-disability կայքը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության էլեկտրոնային համակարգ է։