Անձի քաղաքացիության կարգավիճակը որոշելու նպատակով անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գտնվող Միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրային և վիզաների վարչություն (տարածված է նաև ОВИР անվանումը)։
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ
Այդ թվում՝ գրանցում, նույնականացման քարտեր, հատուկ կացության կարգավիճակ և աշխատանքի թույլտվություններ
Քաղաքացիություն
Նախկին ՀԽՍՀ անձնագիր ունեցող անձինք կարող են դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կամ Արտաքին գործերի նախարարություն ՀՀ քաղաքացի ճանաչվելու համար։ ՀՀ քաղաքացի ճանաչվելուց հետո անհրաժեշտ է դիմել ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար։
Անձը կարող է ստանալ քաղաքացիություն, եթե բացառիկ ծառայություն է մատուցել ՀՀ-ին։
Արտասահմանում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական ներկայացուցչություն։
Անձը կարող է ստանալ ՀՀ քաղաքացիություն, եթե նրա ծնողներից մեկն ունի ՀՀ քաղաքացիություն կամ ծնվել է ՀՀ-ում։ Արտասահմանում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական ներկայացուցչություն։
Անձը կարող է ստանալ ՀՀ քաղաքացիություն, եթե ազգությամբ հայ է։ Արտասահմանում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական ներկայացուցչություն։
Անձը կարող է ստանալ քաղաքացիություն եթե ամուսնացած է ՀՀ քաղաքացու հետ։ Արտասահմանում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական ներկայացուցչություն։
Արցախից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն է շնորհվում պարզեցված ընթացակարգով։
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար Արցախից բռնի տեղահանված անձինք պետք է ֆիզիկապես դիմեն Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գտնվող անձնագրային բաժանմունք (տարածված է նաև ОВИР անվանումը), իսկ մարզերում՝ անձնագրային բաժանմուքներ։
Անձը կարող է ստանալ քաղաքացիություն, եթե բացառիկ ծառայություն է մատուցել ՀՀ-ին։
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար Հայաստանին բացառիկ ծառայություն մատուցած անձը պետք է իր ներկայացուցչի միջոցով ֆիզիկապես դիմի Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գտնվող անձնագրային բաժանմունք (տարածված է նաև ОВИР անվանումը)։
Անձը կարող է ստանալ քաղաքացիություն, եթե նրա ծնողը ՀՀ քաղաքացի է կամ ծնվել է ՀՀ-ում։
Քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գտնվող անձնագրային բաժանմունք (տարածված է նաև ОВИР անվանումը)՝ նախապես այց ամրագրելով։
Անձը կարող է ստանալ քաղաքացիություն, եթե ազգությամբ հայ է։ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գտնվող անձնագրային բաժանմունք (տարածված է նաև ОВИР անվանումը)՝ նախապես այց ամրագրելով։
Անձը կարող է ստանալ քաղաքացիություն, եթե ամուսնացած է ՀՀ քաղաքացու հետ։ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գտնվող անձնագրային բաժանմունք (տարածված է նաև ОВИР անվանումը)՝ նախապես այց ամրագրելով։
ՀՀ քաղաքացիներն արտասահմանում կարող են դիմել քաղաքացիության մասին տեղեկանք ստանալու համար՝ օտարերկրյա պետություններում կացության կարգավիճակ ձեռք բերելու, տվյալ երկրի քաղաքացիություն ստանալու կամ այլ նպատակներով տեղեկանքը այս կամ այն պետության իրավասու մարմիններին ներկայացնելու համար։
ՀՀ քաղաքացիության մասին տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ։
Հյուպատոսական հաշվառում
ՀՀ-ից մեկնող կամ ՀՀ տարածքից դուրս գտնվող քաղաքացիները կարող են հյուպատոսական հաշվառում անցնելու միջոցով իրենց անձնական տվյալները կամավոր կերպով հայտնել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը:
Հյուպատոսական հաշվառումն իրականացվում է ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն ապահովելու, քաղաքացիական պարտականությունները հեշտացնելու և բնակչության պետական ռեգիստրում մշտական բնակության միայն մեկ վայրի հասցեով հաշվառելու նպատակով։
ՀՀ-ից մեկնող կամ ՀՀ տարածքից դուրս գտնվող քաղաքացիները կարող են հյուպատոսական հաշվառում անցնելու միջոցով իրենց անձնական տվյալները կամավոր կերպով հայտնել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը:
Հյուպատոսական հաշվառումն իրականացվում է ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն ապահովելու, քաղաքացիական պարտականությունները հեշտացնելու և բնակչության պետական ռեգիստրում մշտական բնակության միայն մեկ վայրի հասցեով հաշվառելու նպատակով։
Գրանցում
Բնակության վայրում գրանցվելիս (hաշվառվելիս) անձի բնակության վայրի մասին տվյալները գրանցվում են բնակչության պետական ռեգիստրում, ինչի շնորհիվ նա կարող է մասնակցել ընտրությունների, ազատ տեղաշարժվել կամ փոխել բնակության վայրը, օգտվել մասնավոր ու պետական բազմաթիվ ծառայություններից։
Երևանում գրանցվելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես ներկայանալ բնակության վայրի անձնագրային բաժանմունք՝ նախապես այց ամրագրելով, իսկ մարզերում հերթագրման համակարգ դեռևս ներդրված չէ։
Հաշվառման (գրանցման) հասցեն արձանագրվում է ՀՀ պետական ռեգիստրում, որն անհատական հաշվառման տվյալների տեղեկատվական համակարգ է։
Հաշվառման հասցեի մասին տեղեկանք կարելի է ստանալ առցանց եղանակով կամ ֆիզիկապես՝ այցի ամրագրմամբ։
Տուրիստական և բիզնես վիզաներ
Գոյություն ունեն 57 երկրներ, որոնց քաղաքացիները ՀՀ մուտքի վիզա ստանալու համար պետք է ստանան հրավեր ՀՀ-ում գտնվող ֆիզիկական կամ իրավաբանական անձից։
Ֆիզիկական անձը ՀՀ-ում հրավերը ներկայացնում է Թաիրով 14 հասցեում գտնվող Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Օտարերկրացիների վարչություն, իսկ ՀՀ ժամանող անձինք այդ հրավերի հիման վրա կարող են դիմել միայն արտասահմանում գտնվող ՀՀ դեսպանություններ կամ հյուպատոսական հիմնարկներ։
Գոյություն ունեն 57 երկրներ, որոնց քաղաքացիները ՀՀ մուտքի վիզա ստանալու համար պետք է ստանան հրավեր ՀՀ-ում գտնվող իրավաբանական կամ ֆիզիկական անձից։
Իրավաբանական անձը ՀՀ-ում հրավերը ներկայացնում է Արտաքին գործերի նախարարություն, իսկ ՀՀ ժամանող անձինք այդ հրավերի հիման վրա կարող են դիմել միայն արտասահմանում գտնվող ՀՀ դեսպանություններ կամ հյուպատոսական հիմնարկներ։
ՀՀ մուտքի վիզան օտարերկրացուն հնարավորություն է տալիս վիզայի վավերականության ժամկետներում մուտք գործել ՀՀ, գտնվել ՀՀ տարածքում և դուրս գալ այնտեղից՝ փաստաթղթում նշված պայմաններով և նպատակներով։
ՀՀ մուտքի վիզա ստանալու համար անհրաժեշտ է դիմել օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դեսպանություններ կամ հյուպատոսական հիմնարկներ, ինչպես նաև, կախված երկրից, հնարավոր է դիմել E-VISA էլեկտրոնային համակարգի միջոցով կամ ՀՀ պետական սահմանին։
Նույնականացում
«ԵսԵմ» բջջային ID SIM քարտի միջոցով անձը կարող է անվտանգ կերպով նույնականացվել թվային ծառայություններից օգտվելիս, կատարել վստահելի գործարքներ և ստորագրել թվային փաստաթղթեր։ Այն ստանալու համար անհրաժեշտ է այցելել նախընտրելի բջջային օպերատորի գրասենյակ:
Յուրաքանչյուր անձ կարող է ստանալ տեղեկանք իր անձնական տվյալների վերաբերյալ։
Օտարերկրյա պետությունում տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է դիմել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ։ ՀՀ դիվանագիտական մարմինները տեղեկանք են տրամադրում միգրացիոն, աշխատանքային, քաղաքացիության, կրթական և այլ գործընթացների շրջանակներում։
16 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիները կամավոր կերպով կարող են ստանալ նույնականացման քարտ, որը անձի ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է՝ նախատեսված ՀՀ տարածքում օգտագործելու համար։ Նույնականացման քարտը տրամադրվում է 10 տարի վավերականության ժամկետով։
Նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես ներկայանալ նախընտրելի անձնագրային բաժանմունք` առցանց այց ամրագրելով։
Հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ) 10 նիշից բաղկացած եզակի համարանիշ է, որը տրամադրվում է ՀՀ քաղաքացիներին, ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացիներին, ՀՀ-ում մշտապես բնակվող՝ քաղաքացիություն չունեցող անձանց, փախստականներին։
Հանրային ծառայությունների համարանիշի մասին տեղեկանքը տրամադրում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը՝ որպես բնակչության պետական ռեգիստրը վարող մարմին:
Եթե ծննդյան վկայականը կորել է կամ մաշվածության պատճառով դարձել է անընթեռնելի, հնարավոր է ստանալ նորը։
Ծննդյան վկայականը վերականգնելու համար հնարավոր է դիմել ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում ՀՀ հյուպատոսական կառուցների միջոցով։
Նույնականացման քարտը փոխանակվում է, եթե․
-
վավերականության ժամկետը լրացել է,
-
քաղաքացին փոխել է բնակչության պետական ռեգիստրում իր վերաբերյալ գոյություն ունեցող այն տվյալները, որոնք ներառված են նույնականացման քարտում (բացառությամբ բնակչության պետական ռեգիստրում առկա մշտական բնակության վայրի հասցեի),
-
նույնականացման քարտում առկա են ոչ ճիշտ տվյալներ,
- նույնականացման քարտը կորել է,
-
քաղաքացին նման ցանկություն է հայտնել։
Նույնականացման քարտը փոխանակելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես ներկայանալ նախընտրելի անձնագրային բաժանմունք՝ առցանց այց ամրագրելով։
Վերադարձի վկայական
ՀՀ վերադարձի վկայականը միանգամյա օգտագործման ճամփորդական փաստաթուղթ է, որն անձին տրամադրվում է շտապ ՀՀ վերադառնալու նպատակով։ Այն տրամադրվում է անձին, եթե սահմանը հատելու իրավունք տվող օրինական փաստաթուղթը կորել է, գողացվել, ժամկետանց է, օգտագործման համար ոչ պիտանի է կամ ընդհանրապես չի տրամադրվել։
ՀՀ քաղաքացու դեպքում սահմանը հատելու իրավունք տվող օրինական փաստաթուղթը անձնագիրն է, իսկ փախստականի կամ քաղաքացիություն չունեցող անձի դեպքում՝ ՀՀ-ի կողմից տրված ճամփորդական փաստաթուղթը։
ՀՀ վերադարձի վկայականը միանգամյա օգտագործման ճամփորդական փաստաթուղթ է, որն անձին տրամադրվում է շտապ ՀՀ վերադառնալու նպատակով։ Այն տրամադրվում է անձին, եթե սահմանը հատելու իրավունք տվող օրինական փաստաթուղթը կորել է, գողացվել, ժամկետանց է, օգտագործման համար ոչ պիտանի է կամ ընդհանրապես չի տրամադրվել։
ՀՀ քաղաքացու դեպքում սահմանը հատելու իրավունք տվող օրինական փաստաթուղթը անձնագիրն է, իսկ փախստականի կամ քաղաքացիություն չունեցող անձի դեպքում՝ ՀՀ-ի կողմից տրված ճամփորդական փաստաթուղթը։
ՀՀ վերադարձի վկայականը միանգամյա օգտագործման ճամփորդական փաստաթուղթ է, որն անձին տրամադրվում է շտապ ՀՀ վերադառնալու նպատակով։ Այն տրամադրվում է անձին, եթե սահմանը հատելու իրավունք տվող օրինական փաստաթուղթը կորել է, գողացվել, ժամկետանց է, օգտագործման համար ոչ պիտանի է կամ ընդհանրապես չի տրամադրվել։
ՀՀ քաղաքացու դեպքում սահմանը հատելու իրավունք տվող օրինական փաստաթուղթը անձնագիրն է, իսկ փախստականի կամ քաղաքացիություն չունեցող անձի դեպքում՝ ՀՀ-ի կողմից տրված ճամփորդական փաստաթուղթը։
Վկայականը ստանալու համար կարելի է դիմել նաև տեսակապով։
Անձնագրեր
ՀՀ քաղաքացիները կամավոր կերպով կարող են ստանալ ՀՀ անձնագիր՝ անկախ տարիքից։ Անձնագիրը անձի ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է՝ նախատեսված ՀՀ-ից դուրս գալու և ՀՀ վերադառնալու, ինչպես նաև ՀՀ տարածքում օգտագործելու համար։
Երևանում անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես ներկայանալ նախընտրելի անձնագրային բաժանմունք՝ նախապես այց ամրագրելով։ Մարզերում հերթագրման համակարգ դեռևս ներդրված չէ․ անհրաժեշտ է ներկայանալ ֆիզիկապես՝ առանց նախապես այց ամրագրելու։
Մինչև 16 տարեկան քաղաքացիներին արտասահմանում ՀՀ քաղաքացու անձնագիր տրվում է 1 ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա, որը ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել տվյալ երկրի ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ։
Եթե անձը գտնվում է այնպիսի պետությունում, որտեղ չկա ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ, ապա հնարավոր է ծառայությունից օգտվել առցանց՝ դիմելով տեսակապի միջոցով։ Տեսազանգ հնարավոր է ամրագրել առցանց կամ էլեկտրոնային փոստով։
ՀՀ քաղաքացիները կամավոր կերպով կարող են ստանալ ՀՀ անձնագիր՝ անկախ տարիքից։ Անձնագիրը անձի ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է՝ նախատեսված ՀՀ-ից դուրս գալու և ՀՀ վերադառնալու, ինչպես նաև ՀՀ տարածքում օգտագործելու համար։
Երևանում անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես ներկայանալ նախընտրելի անձնագրային բաժանմունք՝ նախապես այց ամրագրելով։ Մարզերում հերթագրման համակարգ դեռևս ներդրված չէ․ անհրաժեշտ է ներկայանալ ֆիզիկապես՝ առանց նախապես այց ամրագրելու։
ՀՀ քաղաքացիները կամավոր կերպով կարող են ստանալ ՀՀ քաղաքացու անձնագիր՝ անկախ տարիքից։ Անձնագիրը անձի ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է՝ նախատեսված ՀՀ-ից դուրս գալու և ՀՀ վերադառնալու, ինչպես նաև ՀՀ տարածքում օգտագործելու համար։
ՀՀ քաղաքացիներն արտասահմանում անձնագիր ստանալու համար պետք է այցելեն տվյալ երկրի ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ։
ՀՀ քաղաքացիները կարող են ստանալ տեղեկանք անձնագրի վերաբերյալ առցանց եղանակով։
Անձնագրի վերաբերյալ տեղեկանք ստանալու համար կարող են դիմել 16 տարին լրացած ՀՀ քաղաքացիները:
Եթե անձը գտնվում է այնպիսի պետությունում, որտեղ չկա ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ, կամ դժվար է դիմել մոտակա ՀՀ դեսպանություն, ապա ՀՀ քաղաքացու անձնագիրը փոխանակելու համար կարող է դիմել տեսակապով։
16 տարին չլրացած անձի ՀՀ քաղաքացու անձնագիրը փոխանակվում է 1 ծնողի կամ օրինական ներկայացուցչի (խնամակալ կամ հոգաբարձու) դիմումի հիման վրա։
Ծառայությունից օգտվելու համար տեսազանգ հնարավոր է ամրագրել առցանց կամ էլեկտրոնային փոստով։
Եթե անձը գտնվում է այնպիսի պետությունում, որտեղ չկա ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ, կամ դժվար է դիմել մոտակա ՀՀ դեսպանություն, ապա ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար անձը կարող է դիմել տեսակապով։
Դիմողը առցանց հարթակի միջոցով կամ էլեկտրոնային փոստով նախապես ամրագրում է տեսազանգ, զանգի ընթացքում նույնականացվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից, ինչից հետո փոստային ծառայությամբ ԱԳՆ է ուղարկում անձնագիր ստանալու համար պահանջվող փաստաթղթերը։
Եթե անձը գտնվում է այնպիսի պետությունում, որտեղ չկա ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ, կամ դժվար է դիմել մոտակա ՀՀ դեսպանություն, ապա ՀՀ քաղաքացու անձնագիրը փոխանակելու համար կարող է դիմել տեսակապով։
Դիմողը առցանց հարթակի միջոցով կամ էլեկտրոնային փոստով նախապես ամրագրում է տեսազանգ, զանգի ընթացքում նույնականացվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից, ինչից հետո փոստային ծառայությամբ ԱԳՆ է ուղարկում անձնագիրը փոխանակելու համար պահանջվող փաստաթղթերը։
Օտարերկրյա պետություններում 16 տարին չլրացած ՀՀ քաղաքացիների անձնագիրը փոխանակվում է 1 ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա, որը ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ։
Երևանում անձնագիրը փոխանակելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես ներկայանալ նախընտրելի անձնագրային բաժանմունք՝ նախապես այց ամրագրելով։ Մարզերում հերթագրման համակարգ դեռևս ներդրված չէ․ անհրաժեշտ է ներկայանալ ֆիզիկապես՝ առանց նախապես այց ամրագրելու։
Օտարերկրյա պետությունում 16 տարին լրացած ՀՀ քաղաքացու անձնագիրը փոխանակելու դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել տվյալ երկրի ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ։
Կացության կարգավիճակ
Հայաստանում ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել Թաիրով 14 հասցեում գտնվող Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Օտարերկրացիների վարչություն՝ նախապես այց ամրագրելով։
Ժամակավոր կացության կարգավիճակ ստանալու դիմումը ներկայացնելուց հետո օտարերկրացին ստանում է կացությունը հիմնավորող փաստաթուղթ՝ ժամանակավոր կացության քարտ։ Այն տրամադրվում է 1 տարի ժամկետով՝ երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանում մշտական կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել Թաիրով 14 հասցեում գտնվող Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Օտարերկրացիների վարչություն՝ նախապես այց ամրագրելով։
Մշտական կացության կարգավիճակ ստանալու դիմումը ներկայացնելուց հետո օտարերկրացին ստանում է կացությունը հիմնավորող փաստաթուղթ՝ մշտական կացության քարտ, որը տրամադրվում է 5 տարի ժամկետով՝ երկարաձգելու հնարավորությամբ։
Եթե անձը կորցրել է ժամանակավոր կացության քարտը, ապա կարող է վերականգնել այն, իսկ եթե քարտն օգտագործման համար ոչ պիտանի է կամ անձը փոխել է իր անձնագիրը, ապա կարող է փոխանակել կացության քարտը։
Կացության քարտը վերականգնելու կամ փոխանակելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել Թաիրով 14 հասցեում գտնվող Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Օտարերկրացիների վարչություն։
Եթե անձը կորցրել է մշտական կացության քարտը, ապա կարող է վերականգնել այն, իսկ եթե քարտն օգտագործման համար ոչ պիտանի է կամ անձը փոխել է իր անձնագիրը, ապա կարող է փոխանակել կացության քարտը։
Կացության քարտը վերականգնելու կամ փոխանակելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել Թաիրով 14 հասցեում գտնվող Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Օտարերկրացիների վարչություն։
Հատուկ կացության կարգավիճակ
Հատուկ անձնագիրը տրամադրվում է 10 տարի վավերականության ժամկետով՝ երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանում հատուկ անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել Թաիրովի 14 հասցեում գտնվող Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Օտարերկրացիների վարչություն՝ նախապես այց ամրագրելով։
Հատուկ անձնագիրը տրվում է 10 տարի վավերականության ժամկետով՝ երկարաձգելու հնարավորությամբ։
Արտասահմանում հատուկ անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ։
Հատուկ անձնագիրը փոխանակվում է կորցված, ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի լինելու դեպքերում։
Հայաստանում հատուկ անձնագիրը փոխանակելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել Թաիրովի 14 հասցեում գտնվող Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Օտարերկրացիների վարչություն։
ՀՀ հատուկ անձնագիրը փոխանակվում է կորցված, ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի լինելու դեպքերում։
Արտասահմանում հատուկ անձնագիրը փոխանակելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ՝ նախապես այց ամրագրելով։
Ներգաղթ և աշխատանքային թույլտվություններ
Օտարերկրացի աշխատակից ներգրավել ցանկացող գործատուները 2022թ․ հունվարի 1-ից թեկնածուի համար աշխատանքի հիմքով կացության կարգավիճակ ստանալու դիմումը ներկայացնում են առցանց եղանակով: